Դեմբելե. Երկու շաբաթից շարք կվերադառնամ

Դեմբելե. Երկու շաբաթից շարք կվերադառնամ

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն պատմել է, թե երբ վերջնականապես կապաքինվի վնասվածքից ու պատրաստ կլինի միանալ ընդհանուր թիմին: Այդ մասին գրում է football-espana.net-ը:

«Երկու շաբաթից շարք կվերադառնամ: Շատ դժվար է լինելու, որովհետև ստիպված պետք է բազմաթիվ մարզումներ անցկացնեմ: Ամեն օր ողջ ուժերս ներդնելու եմ, որ հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնամ»,- ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը մկանային լուրջ վնասվածք է ստացել սեպտեմբերին: Սպասվում էր, որ նա կապաքինվի 2018 թվականի հունվարին, սակայն նրա վերականգնումը սպասվածից արագ գրաֆիկով է անցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում