Հայտնի են` Իտալիայի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և խորհրդանշական հավաքականը

Հայտնի են` Իտալիայի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և խորհրդանշական հավաքականը

Կայացել է «Gran Gala del Calcio» մրցանակաբաշխությունը, որում պարգևատրվել են 2017 թվականի իտալական ֆուտբոլի լավագույնները։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ջանլուիջի Բուֆֆոնը: «Յուվենտուսի» դարպասապահը դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

2017 թվականի լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Նապոլին» գլխավորող Մաուրիցիո Սարին: Նրա ղեկավարությամբ «աձուրին» Ա Սերիայում գրավել է երկրորդ տեղը, իսկ ընթացիկ առաջնությունում առաջատարն է:

Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում հայտնվել են հետևյալ խաղացողները.

Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆֆոն

Պաշտպաններ – Դանիել Ալվես, Լեոնարդո Բոնուչի, Կալիդու Կուլիբալի, Ալեքս Սանդրո

Կիսապաշտպաններ – Ռաջա Նաինգոլան, Միրալեմ Պյանիչ, Մարեկ Համշիկ

Հարձակվողներ – Պաուլո Դիբալա, Դրիս Մերտենս, Գոնսալո Իգուային

Հավելենք, որ «Տարվա թիմ» մրցանակը ստացել է «Յուվենտուսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում