«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 201 միլիոն եվրո վճարել Ալիի համար
Նմանատիպ
«Տոտենհեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դելե Ալին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Dailystar-ը վստահեցնում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են անգլիացու տրանսֆերի համար 180 միլիոն ֆունտ (201 մլն եվրո) վճարել:
Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստին «Օլդ Թրաֆորդում» ցանկանում է տեսնել մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: Պորտուգալացին մտադիր է իր թիմի հարձակման գիծն ավելի բազմակողմանի դարձնել:
Ավելի վաղ «Տոտենհեմն» Ալիի տրանսֆերի հնարավոր գնորդներին տեղյակ է պահել, որ 165 միլիոն եվրոյից (150 մլն ֆունտ) պակաս առաջարկի շուրջ բանակցություններ չի սկսելու:
Ենթահարձակվողի դիրքն ամրապնդելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նաև Մեսութ Օզիլի («Արսենալ») և Անտուան Գրիզմանի («Ատլետիկո») թեկնածությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում