«Ռեալի» ֆուտբոլիստը տրանսֆերի է հանվելու

«Ռեալի» ֆուտբոլիստը տրանսֆերի է հանվելու

Մադրիդ «Ռեալը» մտադիր է բաժանվել դարպասապահ Կիկո Կասիլյայից: «Արքայական ակումբը» որոշել է տրանսֆերի հանել 31-ամյա ֆուտբոլիստին, – հայտնում է elconfidencial.com-ը:

Կեյլոր Նավասի մեկամսյա վնասվածքի ժամանակ իսպանացին իր խաղով չի տպավորել «սերուցքայինների» ղեկավարությանը, և վերջնականապես որոշում է կայացվել այլ դարպասապահ հրավիրելու:

Մադրիդում անցկացրած երեք մրցաշրջանների ընթացքում Կասիլյան մասնակցել է ընդամենը 34 խաղի:

«Ռեալը» որոշել է իր սանի փոխարեն հրավիրել Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսբալագային, ով 2018 թվականի ամռանն առատ գործակալ է դառնալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում