Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկի թեկնածուները

Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկի թեկնածուները

Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի 2017 թվականի լավագույն մարզիկի թեկնածուների անունները: Պատվավոր կոչմանը հավակնելու են 12 մարզիկներ,- գրում է bbc.com-ը:

Հավակնորդների թվում են համաշխարհային սպորտի այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Ֆորմուլա 1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնը, բռնքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան և Տուր Դե Ֆրանսի անփոփոխ հաղթող Քրիստթֆեր Ֆրումը:

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում լավագույնի կոչումը բաժանված չէ մարզիկների ու մարզուհիների անվանակարգերի: Բոլորը հավակնում են մեկ մրցանակի:

Ամբողջական ցանկը հետևյալն է.

Յոհաննա Կոնտա – թենիս

Կրիստթֆեր Ֆրում – հեծանվասպորդ

Լյուիս Հեմիլթոն – ավտոսպորտ

Հարի Քեյն – ֆուտբոլ

Էլիզա Կրիստի – շորտ տրեկ

Մո Ֆարախ – թեթև աթլետիկա

Ադամ Պիտի – լող

Ջոնի Պիկոկ – պարօլիմպիական թեթևաթլետ

Անյա Շրաբսոուլ – կրիկետ

Բյանկա Ուոլկդեն – թեկվոնդո

Էնթոնի Ջոշուա – բռնցքամարտ

Ջոնաթան Ռիա – մոտոսպորտ

Հիշեցնենք, որ 2016 թվականին լավագույնը ճանաչվել էր Էնդի Մարեյը, ով այս տարվա մեծ մասը բաց թողեց վնասվածքների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում