Մյուլերը շարք է վերադարձել

Մյուլերը շարք է վերադարձել

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը վերականգնվել է վնասվածքից: 28-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է ընդհանուր խմբին,- տեղեկանում ենք bundesliga.com-ից:

Գերմանացին մկանային վնասվածք էր ստացել հոկտեմբերի 21-ին` «Համբուրգի» դեմ մրցավեճում: Սպասվում էր, որ նրա ապաքինումը կտևի 2-3 շաբաթ, սակայն հարձակվողը բաց թողեց 5 շաբաթ:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մյուլերը մասնակցել է 9 խաղի, որոնցում 1 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Սպասվում էր, որ առաջիկա օրերին շարք կվերադառա նաև Ֆրանկ Ռիբերին, սակայն վերականգնման համար կիսապաշտպանին ավելի շատ ժամանակ կպահանջվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում