Պաշտոնական. «Վալենսիայի» կիսապաշտպանը նոր թիմ ունի

Պաշտոնական. «Վալենսիայի» կիսապաշտպանը նոր թիմ ունի

«Վալենսիան» չի սպասել մինչև տրանսֆերային պատուհանի բացումը և արդեն նոյեմբերին կիսապաշտպան Ֆաբիան Օրելյանային հնարավորություն է տվել հեռանալ այլ թիմ:

«Չղջիկների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Էյբար»: Չիլիացին առաջիկա օրերին սկսելու է մարզվել բասկերի կազմում, սակայն խաղերին իրավունք կունենա մասնակցելու 2018 թվականի հունվարից, երբ գործարքն ուժի մեջ կմտնի:

Ոչ պաշտոնական տվյալներով` Օրելյանայի կես տարվա վարձակալության համար «Էյբարը» վճարելու է 400 հազար եվրո: Ամռանը բասկերը կարող են 2 միլիոն եվրոյով գնել նրա ամբողջական տրանսֆերը:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է մեկ հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում