Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆուենլաբրադային» ու 2:2 հաշվով ոչ-ոքի գրանցել:

Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմը 25-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ երկար ժամանակ հաշվի մեջ առաջ է եղել: Լուիս Միլյան շեշտակի հարվածով ստիպել է սխալվել վնասվածքից ապաքինված Կեյլոր Նավասին:

Պահեստային կազմով հանդես եկող մադրիդիցների խաղում դրական փոփոխություն է եղել, երբ 62-րդ րոպեին փոխարինման է մտել Գարեթ Բեյլը: Ընդամենը 1 րոպե անց ուելսցին գեղեցիկ փոխանցում է կատարել Բորխա Մայորալին, ով գլխի հարվածով գրավել է դարպասը: 70-րդ րոպեին նույն Բեյլի հարվածից հետո հետ մղված գնդակը դարպասն է ուղարկել նույն Մայորալը: «Ֆուենլաբրադան» 89-րդ րոպեին կարողացել է խուսափել պարտությունից: Տանտերերի դարպասն է գրավել Խավյեր Պորտիլյան:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «սերուցքայիններն» առավելության էին հասել 2:0 հաշվով, ուստի կարողացել են նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում