Գեղեցիկ գոլերի խաղ. «Լեսթերը» հաղթել է «Տոտենհեմին» (տեսանյութ)

Գեղեցիկ գոլերի խաղ. «Լեսթերը» հաղթել է «Տոտենհեմին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Լեսթերը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:

Հաշիվը 13-րդ րոպեին բացել է Ջեյմի Վարդին, ով վարպետորեն գնդակը «կախել» է դարպասապահ Ուգո Լյորիսի գլխավերևով: Առաջին խաղակեսին ավելացրած առաջին րոպեին Ռիյադ Մարեզը եզրից գնդակով տեղափոխվել է կենտրոն ու շեշտակի հարվածով հիասքանչ գոլ խփել:

Անգլիայի առաջնությունում անհաջող շարք անցկացնող լոնդոնցիները կարողացել են միայն մեկ պատասխան գոլ խփել: Տարբեր պատճառներով մեկ տարի ու մեկ ամիս բաց թողած Էրիկ Լամելան փոխարինման մտնելուց անմիջապես հետո (79-րդ րոպե) գոլային փոխանցում է կատարել Հարի Քեյինի, ով ռմբահարել է դարպասի մոտակա վերին անկյունը:

Պրեմիեր լիգայում վերջին 5 խաղում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը միայն մեկ հաղթանակ է տոնել ու կարող է դուրս մնալ եվրագավաթային գոտուց: Ներկայումս «Տոտենհեմն» ունի 24 միավոր ու զբաղեցնում է 5-րդ տեղը, սակայն մոտակա հետապնդողներ` «Լիվերպուլն» ու «Բերնլին» իրենց հանդիպումներն անցկացնելու են վաղը:

«Լեսթերը» Կլոդ Պյուելի գլխավորությամբ երկրորդ հաղթանակն է տոնել և 17 միավորով բարձրացել է 9-րդ հորիզոնական:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում