«Ռեալը» սկսել բանակցել Դավիդ Լուիսի հետ

«Ռեալը» սկսել բանակցել Դավիդ Լուիսի հետ

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: RMC Sport-ը հայտնում է, որ ձմեռային տրանսֆերի շուրջ բրազիլացին արդեն սկսել է բանակցել «սերուցքայինների» հետ:

Աղբյուրի տեղեկությամբ` 30-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ընդունել իսպանացիների առաջարկը, որովհետև վերջերս լարվել են նրա ու լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև հարաբերությունները: Լուիսի ու իտալացու միջև կոնֆլիկտ է եղել նոյեմբերի սկզբին, որից հետո նա չի հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ սկզբունքային խաղին (1:0):

Բրազիլացին կարծում է, որ Կոնտեն նրան պատժում է Դիեգո Կոստայի հետ ընկերություն անելու համար։ Վերջինիս հետ իտալացին նույնպես կոնֆլիկտ է ունեցել: Կոնտեն նշել է, որ պատճառը ֆուտբոլային է, և Լուիսը պարտվում է Անդրեաս Կրիստիանսենի հետ մրցակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում