Ինչպե՞ս է «Բարսելոնան» խաղում իր ծննդյան օրը

Ինչպե՞ս է «Բարսելոնան» խաղում իր ծննդյան օրը

Այսօր` նոյեմբերի 29-ին, «Բարսելոնան» նշում է իր 118-ամյակը: Կատալոնական ակումբն այսօր Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում ընդունելու է «Մուրսիային»: Առաջին մրցավեճում «բալուգրանան» առավելության է հասել 3:0 հաշվով:

Պատմականորեն այնպես է ստացվել, որ «կապտանռնագույններն» իրենց ծննդյան օրը մի շարք խաղեր են անցկացրել: Sport.Times.am-ը հաշվարկել է, թե «Բարսելոնան» իր ծննդյան օրերին անցկացրած խաղերում ինչպիսի վիճակագրություն ունի։

Նոյեմբերի 29-ին «Բարսելոնան» պաշտոնական 11 խաղի մասնակցել, որոնցից 4-ում հաղթել է, 2 ոչ-ոքի է գրանցել ու 5 պարտություն կրել: Այդ հանդիպումներում կատալոնացիները 18 գոլ են խփել ու 14 գնդակ բաց թողել:

Զարմանալի է, սակայն բոլոր 4 հաղթանակներն արձանագրվել են 21-րդ դարում, իրար հաջորդող տարիներին և Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: 2008 թվականին իր հոբելյանի օրը Գվարդիոլայի թիմը մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Սևիլյային»: Հաջորդ տարի տանը 1:0 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին»․ միակ գոլը խփել է փոխարինման մտած Զլատան Իբրահիմովիչը:

2010 թվականի նոյեմբերի 29-ին կայացել է հերթական սուպերկլասիկոն, որում «Բարսելոնան» 5:0 հաշվով հաղթել է «Ռեալին»: Մեկ տարի անց «Բարսան» շանս չի տվել «Ռայո Վալեկանոյին»` 4:0:

Հատկանշական է, որ 20-րդ դարում գրացված անհաջողությունների շարքում է «Ռեալի» դեմ 1959 թվականի խաղը, որում «սերուցքայինները» սեփական հարկի տակ առավելության են հասել 2:0 հաշվով: Կատալոնացիների ոչ-ոքիները գրացվել են «Արենաս դե Գետխոյի» (2:2, 1931թ.) և «Ալբասետեի» (1:1, 1991թ.) մրցավեճերում: «Բլաուգրանայի» տոնական դրամադրությունը երկու անգամ փչացրել է «Օվյեդոն» (2:3, 1942թ. և 0:3, 1953թ.), մեկական անգամ՝ «Էլչեն» (0:2, 1964թ.) ու «Ռեալ Սոսյեդադը» (0:1, 1970թ.)

«Բարսելոնա» – «Մուրսիա» խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում