Ծաղկաձոր օփեն․ Տիգրան Պետրոսյանն առաջատարների թվում է

Ծաղկաձոր օփեն․ Տիգրան Պետրոսյանն առաջատարների թվում է

Կայացել է Ծաղկաձոր օփեն միջազգային մրցաշարի 6-րդ տուրը: Մրցաշարի երկու առաջատարների ՝ Վիտալի Բերնադսկու և Մարին Բոսիոչիչը պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Կարևոր հաղթանակներ են տոնել Տիգրան Լ. Պետրոսյանը և Ռինատ Ջումաբաևը:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են 4 շախմատիստներ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռինատ Ջումաբաևը, Վիտալի Բերնադսկին և Մարին Բոսիոչիչը: 3 շախմատիստ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Դավիթ Հարությունյանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:

Հավելենք, որ 7-րդ տուրում Պետրոսյանը սև խաղաքարերով կմրցի Բոսիոչիչի հետ, իսկ Ջումաբաևը մրցակիցը կլինի Բերնադսկին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում