Ռակիտիչ․ Հույս ունեմ՝ Նեյմարին երբեք չեմ տեսնի «Ռեալի» մարզաշապիկով

Ռակիտիչ․ Հույս ունեմ՝ Նեյմարին երբեք չեմ տեսնի «Ռեալի» մարզաշապիկով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հույս ունի, որ նախկին թիմակից Նեյմարը չի համալրի կատալոնական ակումբի սկզբունքային հակառակորդի՝ «Ռեալի» շարքերը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արքայական ակումբը» պատրաստվում է «Պարի Սեն Ժերմենի» հետ բանակցել բրազիլացու տրանսֆերի շուրջ։

-Այն, ինչ ստանում եք «Բարսելոնայում», երբեք չեք ստանա որևէ այլ ակումբում կամ քաղաքում։ Ես կարոտում եմ Նեյմարին, բայց միայն նա կարող է ասել՝ ձգո՞ւմ է նույնը, թե՞ ոչ։ Կցանկանայի, որ այժմ Նեյմարը մեր թիմում լիներ։ Եթե կախարդական փայտիկ ունենայի, այնպես կանեի, որ նա վերադառնար։

Ես Նեյմարին ամենալավն եմ մաղթում, բայց հույս ունեմ՝ երբեք նրան չեմ տեսնի «Ռեալի» մարզաշապիկով։ Ամեն դեպքում ֆուտբոլում դուք չեք կարող իմանալ, թե ինչեր տեղի կունենան,- Ռակիտիչի խոսքը փոխանցում է «El Mundo Deportivo»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում