Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» ջախջախել է «Մուրսիային», այլ արդյունքներ (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» ջախջախել է «Մուրսիային», այլ արդյունքներ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բարսելոնան» ընդունել է «Մուրսիային» ու 5:0 հաշվով հաղթանակ տոնել: Առաջին մրցավեճում Էրնեստո Վալվերդեի թիմն առավելության էր հասել 3:0 հաշվով:

Առանց մեկնարկային կազմի մի շարք ֆուտբոլիստների հանդես եկող կատալոնացիները հաշիվը բացել են 16-րդ րոպեին, երբ աչքի է ընկել Պակո Ալկասերը: Եկրորդ խաղակեսում «կապտանռնագույններն» ավելի հաջող են գործել վտանգավոր պահերը եզրափակելիս: Արդյունքում, մեկական գոլ են խփել Ժերար Պիկեն (56), Ալեիշ Վիդալը (60), Դենիս Սուարեսը (74) և Խոսե Արնաիսը (79): Ընդհանուր 8:0 հաշվով հաղթանակի շնորհիվ վերջին երեք տարիների գավաթակիրը մտել է 1/8 եզրափակիչ:

Տեսանյութ

Անսպասելիորեն պայքարից դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադը, որը «Լեյդայի» հետ խաղում 2:0 հաշվով առաջ է եղել, սակայն պարտություն է կրել` 2:3: Առաջին մրցավեճում բասկերը հաղթել էին` 1:0: Ընդհանուր 3:3 հաշվից հետո «Լեյդան» հաջորդ փուլ է անցել արտագնա խաղում ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ:

«Սևիլյան» առաջին մրցավեճում «Կարտախենային» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ այսօր առավելության է հասել 4:0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում