Սթերլինգը կրկին վերջին րոպեին փրկել է «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)
Նմանատիպ
Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» 14-րդ տուրում մոտ է եղել սայթաքմանը, սակայն կարողացել է մրցավարի կողմից ավելացրած վերջին րոպեին հաղթել «Սաութհեմփթոնին». գրանցվել է 2:1 հաշիվը:
Առաջին կեսում «քաղաքայիններին» առաջ է մղել Կևին Դե Բրյունեն: Բելգիացու իրացրած տուգանայինից հետո անդրադարձ է եղել և գնդակը հայտնվել է դարպասում: Երկրորդ կեսում «սրբերն» անսպասելիորեն հավասարեցրել են հաշիվը. Սոֆիան Բուֆալի անցումը եզրափակել է Օրիոլ Ռոմեուն:
Երբ թվում էր` Պեպ Գվարդիոլայի թիմը միավորներ կկորցնի, կրկին հաղթական գոլ է խփել Ռահիմ Սթերլինգը: Անգլիացին պտտեցրած հարվածով գրավել է հեռավոր վերին անկյունը: Ընթացիկ մրցաշրջանում Սթերլնգն արդեն չորրորդ անգամ է վերջին րոպեներին հաղթանակ պարգևում «Մանչեսթեր Սիթիին»:
Այդ հաղթանակի շնորհիվ «քաղաքայինները» վաստակել են 40 միավոր և կրկին 8 միավորով առաջ են մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդից»: «Սաութհեմփթոնը» 16 միավորով 11-րդ հորիզոնականում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Սաութհեմփթոն»` 2:1
Գոլերը. Դե Բրյունե (47), Սթերլինգ (90+6) – Ռոմեու (75)