Մանե-Սալահ հարձակման զույգն անկասելի էր (տեսանյութ)

Մանե-Սալահ հարձակման զույգն անկասելի էր (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել է «Սթոք Սիթիին» ու 3:0 հաշվով հաղթանակ տոնել:

Հանդիպման 17-րդ րոպեին Դոմինիկ Սոլանկեի փոխանցումից հետո Սադիո Մանեն գնդակն ուղարկել է դարպասը: Երկրորդ կեսում բաց ֆուտբոլ է ընթացել, և Յուրգեն Կլոպը որոշել է ասպարեզ դուրս բերել արագավազ Մոհամեդ Սալահին, ում հանգստանալու հնարավորություն էր տվել: Եգիպտացին 77-րդ րոպեին շեշտակի հարվածով եզրափակել է Մանեի լավ փոխանցումը, իսկ 6 րոպե անց մրցակցին ստիպել է սխալվել ու դուբլ է ձևակերպել: Այդ գոլը Սալահի համար 12-րդն էր առաջնությունում: Նա միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Լիվերպուլը» 25 միավորով շրջանցել է «Տոտենհեմին» ու բարձրացել 5-րդ հորիզոնական: «Սթոք Սիթին» 13 միավորով 16-րդ տեղում է հանգրվանել:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում