«Ռեալը» պատրաստվում է վճարել Կեպայի հրաժարագինը

«Ռեալը» պատրաստվում է վճարել Կեպայի հրաժարագինը

Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում սպասել մինչև ամառ և արդեն հունվարին ցանկանում է ձեռք բերել Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսբալագային:

«Marca»-ն տեղեկացնում է, որ «սերուցքայինները» մտադիր են վճարել բասկի հրաժարագինը: Այն կազմում է 20 միլիոն եվրո: 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և նա չի ցանկանում նորը կնքել: Ամռանը Կեպան ազատ խաղացողի կարգավիճակ կստանա, և «Ռեալը» կարող է նրան անվճար հրավիրել: Մադրիդցիները շտապում են, որպեսզի այլ ակումբների կողմից մրցակցության չհանդիպեն:

Բացի այդ, «Ռեալը» որոշել է տրանսֆերի հանել դարպասապահ Կիկո Կասիլյային, որովհետև նա չի կարողացել հավասար մրցակցել Կեյլոր Նավասի հետ: Կեպան շանս կստանա դառնալու «Ռեալի» հիմնական դարպասապահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում