ՊՍԺ-ն ծաղրել է «Մոնակոյին»

ՊՍԺ-ն ծաղրել է «Մոնակոյին»

«Պարի Սեն Ժերմենը» կատակել է «Մոնակոյի» տնային խաղերի հաճախելիության շուրջ:

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Տրուայի» դեմ տնային մրցավեճում (2:0) «Պարկ դե Պրենսը» կիսադատարկ է եղել, որովհետև փարիզցիները կարգապահական պատժի էին ենթարկվել: Լիգա 1-ից նրանց պարտադրել էին մի քանի տրիբունաներ փակ թողնել:

Մայրաքաղաքային ակումբն այդ առիթն օգտագործել է, որպեսզի ծաղրի «Մոնակոյին», որի մարզադաշտը` «Լուի II»-ը հազվադեպ է լեփ-լեցուն լինում:

««Լուի II» մարզադաշտում սկսում է երկրորդ խաղակեսը»,- ընդմիջումից հետո գրել է ՊՍԺ-ի պաշտոնական թվիթերյան էջը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Մոնակոն» տոմսերի գները զգալիորեն նվազեցրել է, որպեսզի ավելի շատ երկրպագուների գրավի դեպի մարզադաշտ: «Անժեի» դեմ առաջիկա խաղի տոմսերի գները մեկնարկելու են ընդամենը 2 եվրոյից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում