Աշխարհի ակումբային առաջնություն. «Ռեալի» հայտացուցակը

Աշխարհի ակումբային առաջնություն. «Ռեալի» հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընտրել է այն 23 ֆուտբոլիստներին, ովքեր թիմի հետ մեկնելու են Աշխարհի ակումբային առաջնությանը, որը կայանալու է Արաբական Միացյալ Էմիրաթներում: Այդ մասին հայտնում է «սերուցքայինների» պաշտոնական թվիթերյան էջը: Մադրիդցիների հիմնական կազմի խաղացողներից մրցաշարին չի մասնակցելու կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն, ով չի հայտնվել հայտացուցակում:

Ամբողջական հայտացուցակը հետևյալն է.

Դարպասապահներ – Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Մոտա Ռամոս

Պաշտպաններ – Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո Ֆերնանդես, Մարսելո, Թեո Էրնանդես, Աշրաֆ Հակիմի

Կիսապաշտպաններ – Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Լուկաս Վասկես, Մարկոս Լյորենտե, Մարկո Ասենսիո, Իսկո Ալարկոն, Մատեո Կովաչիչ, Դանի Սեբալյոս

Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Բորխա Մայորալ

Նշենք, որ Ռեալի առաջին խաղը նախանշված է դեկտեմբերի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում