Առաջին անգամ առանց Մեսսիի. նոյեմբերի խորհրդանշական հավաքականը

Առաջին անգամ առանց Մեսսիի. նոյեմբերի խորհրդանշական հավաքականը

Whosecored.com վիճակագրական կայքը ներկայացրել է նոյեմբեր ամսվա խորհրդանշական հավաքականը, որը կազմվել է թոփ-5 առաջնությունների յուրաքանչյուր խաղում ֆուտբոլիստների ստացած միջին գնահատականների հիման վրա:

Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ ամսվա լավագույնների թիմում չի ընդգրկվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով մինչև այդ միակն էր, որ անփոփոխ իր տեղն ուներ ամենաբարձր գնահատական ստացած 11 խաղացողների թվում:

Նոյեմբների խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Սալվատորե Սիրիգու («Տորինո»)

Պաշտպաններ – Միտչել Վայզեր («Հերտա»), Շկոդրան Մուստաֆի («Արսենալ»), Նալդո («Վոլֆսնբուրգ»), Էշլի Յանգ («Մանչեսթեր Յունայթեդ»)

Կիսապաշտպաններ – Մորգան Սանսոն («Մարսել»), Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Ֆլորան Տովեն («Մարսել»)

Հարձակվողներ – Նեյմար (ՊՍԺ), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ)

Առաջարկում ենք վերհիշել նաև օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների խորհրդանշական հավաքականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում