Մաֆիան փոխհատուցում է նշանակել ՄակԳրեգորի կյանքի դիմաց
01/12/2017 16:22
Նմանատիպ
UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորի կյանքին վտանգ է սպառնում: 29-ամյա մարզիկը կոնֆլիկտի մեջ է հայտնվել իռլանդական Կինեն կարտելի հետ: Իռլանդացին փաբերից մեկում ծեծել է այդ հանցագործ խմբավորման ներկայացուցիչ Ռայան Բերնին:
«Daily Mail»-ի տեղեկությամբ Քոնորը պաշտպանել է իր մոտ ընկերոջը: Ավելի ուշ UFC-ի նախկին մարտիկ Բրենդոն Շաուբը հայտնել է, որ մաֆիան ՄակԳրեգորի գլխի համար 900 հազար եվրոյի փոխհատուցում է նշանակել: Նրանց պահանջով` իռլանդացին կվճարի այդ գումարը կամ կսպանվի:
Մաֆիայի հետ կոնֆլիկտի վերաբերյալ ՄակԳրեգորն ասել է. «Թող գան ու փորձեն բռնել ինձ»:
Կրիմինալ հարցերով մասնագետ Փոլ Ուիլյամսը ճանաչված մարզիկին խորհուրդ է տվել առաջիկա 2 օրվա ընթացքում հեռանալ Իռլանդիայից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում