Ծրագրերը փոխվել են. Վինիսիուսը սպասվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ»

Ծրագրերը փոխվել են. Վինիսիուսը սպասվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ»

2018 թվականի ամռանը «Ռեալի» առաջին նորեկը դառնալու է եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը:

«Արքայական ակումբը» որոշել է 17-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով մինչև 2019 թվականը չթողնել «Ֆլամենգոյում», այլ մեկ տարի շուտ հրավիրել Իսպանիա: Մադրիդցինրի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկություն է հայտնել, որ բրազիլացին գլխավոր թիմի հետ անցկացնի նախապատրաստական շրջանը:

Հիշեցնենք, որ մայիսին «սերուցքայինները» 45 միլիոն եվրոյով համաձայնեցրել են Վինիսիուսի տրանսֆերը, ևս 16 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար: Կողմերը պայմանավորվել էին, որ վինգերը մինչև 2019 թվականի ամառը վարձավճարով կխաղա «Ֆլամենգոյում»:

Բրազիլիայի ավարտվող առաջնությունում Վինիսիուսը մասնակցել է 24 խաղի, որոնցում 3 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում