«Շիրակի» անվստահ ելույթները շարունակվում են․ պարտություն՝ «Փյունիկից» (տեսանյութ)

«Շիրակի» անվստահ ելույթները շարունակվում են․ պարտություն՝ «Փյունիկից» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ձմեռային դադարից առաջ «Փյունիկն» առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ։ 15-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով։ 

Գյումրեցիների կազմում երկու անգամ հաշվի հավասարությունը վերականգնեց Սոլոմոն Իմե Ուդոն, իսկ «Փյունիկի» գոլերը խփեցին Էրիկ Վարդյանը, Պետրոսյան Ավետիսյանը և Բորիս Կադիոն, ով հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 17 միավոր և շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» մնաց 19 միավորով 4-րդ տեղում։

Բարձրագույն խումբ, 15-րդ տուր

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 3։2
Գոլերը՝ Վարդանյան 10՛, Ավետիսյան 37՛ / 11-մետրանոց, Կադիո 90+3՛ – Ուդո 13՛, 67՛

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում