ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները:

Ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2837): Երկրորդ հորիզոնականում շարունակում է ընթանալ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (2805), իսկ Շահրիյար Մամեդյարովը եզրափակում է լավագույն եռյակը (2799)։ 

Լավագույն տասնյակ 

1. Մագնուս Կարլսեն – 2837 վարկանիշային միավոր
2. Լևոն Արոնյան – 2805
3. Շահրիյար Մամեդյարով– 2799
4. Ֆաբիանո Կարուանա- 2799
5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2789
6. Ուեսլի Սո – 2788
7. Վլադիմիր Կրամնիկ – 2787
8. Վիշվանաթան Անանդ- 2782
9. Հիկարու Նակամուրա- 2780
10. Դին Լիժեն – 2777

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ․ Գաբրիել Սարգսյանը 72-րդ հորիզոնականում է (2672), Վլադիմիր Հակոբյանը` 78-րդ (2667):

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2680)։ Երկրորդն Աննա Մուզիչուկն է (2582), իսկ ավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2567): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 53-րդ հորիզոնականում է (2413), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

Լավագույն տասնյակ

1 .Հոու Յիֆան – 2680
2. Աննա Մուզիչուկ – 2582
3. Ցզյու Վենցզյուն – 2567
4. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2557
5. Կատերինա Լահնո- 2547
6. Մարիա Մուզիչուկ – 2544
7. Վիկտորիա Չմիլիտե – 2542
8. Լեյ Տինժի– 2528
9. Նանա Ձագնիձե – 2522
10. Տան Չժունչին – 2517

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2743)։ Դուդա Յան-Քշիշտոֆը երկրորդն է (2717), իսկ Վլադիսլավ Արտեմևը եզրափակում է լավագույն եռյակը (2691)։ Ամերիկայի Միացյալ Նահագները ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը գտնվում է 7-րդ հորիզոնականում (2614): Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը 22-րդ տեղում է (2570), Հայկ Մարտիրոսյանը՝ 25-րդ (2567), Տիգրան Հարությունյանը` 83-րդ (2487):

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2908): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2839), իսկ Դոմինգես Պերես-Լենիերը (2826) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում (2819):

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2986), Լևոն Արոնյանը երկրորդ հորիզոնականում է (2863), իսկ Սերգեյ Կարյակինը եզրափակում է լավագույն եռյակը (2854):

Հետևեք մեզ նաև Telegram-ում