Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Ռադզիկովսկայի հուշամրցաշարին

Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Ռադզիկովսկայի հուշամրցաշարին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Լեհաստանում մեկնարկած Կրիստինա Ռադզիկովսկայի հուշամրցաշարին:

Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստուհի՝ Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախաշվիլին, Իոլանտա Զավադսկան, Յոհաննա Մայդանը, Իրինա Բուլմագան, Կլաուդիա Կուլոնը, Եկատերինա Աթալիկը, Մոնիկա Սոչկոն, Յուլիա Շվայգերը և Կարինա Շեպկովսկան:

Կայացել են մեկնարկային 3 տուրերը: Լիլիթ Մկրտչյանն իր երեք պարտիաներն ավարտել է հաշտությամբ և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Առաջատարը Լելա Ջավախաշվիլին է, ով ունի 3 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում