«Բորուսսիայի» նահանջը շարունակվում է․ ոչ-ոքի «Բայերի» հետ (տեսանյութ)

«Բորուսսիայի» նահանջը շարունակվում է․ ոչ-ոքի «Բայերի» հետ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնությունում շարունակվում է Դորտմունդի «Բորուսսիայի» անհաջող խաղերի շարքը։ 14-րդ տուրում դորտմունդյան թիմն արտագնա հանդիպում անցկացրեց «Բայերի» հետ և ոչ-ոքի գրանցեց՝ 1։1։

30-րդ րոպեին «Բայերին» առաջ մղեց Կևին Ֆոլանդը։ Խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, Վենդելը կարմիր քարտ ստացավ՝ դաշտի տերերին թողնելով 10 հոգով։ Չնայած թվային առավելությանը՝ «Բորուսսիան» երկրորդ կեսում կարողացավ միայն հավասարեցնել հաշիվը․ պատասխան գոլը 73-րդ րոպեին խփեց Անդրեյ Յարմոլենկոն։

Այս հանդիպումից հետո Պետեր Բոշի թիմն ունի 22 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Բայերը» 21 միավորով 8-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում