«Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Բրայթոնի» նկատմամբ (տեսանյութ)

«Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Բրայթոնի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում խոշոր՝ 5։1 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։

Յուրգեն Կլոպի թիմն Էմրե Ջանի և Ռոբերտո Ֆիրմինյոյի գոլերի շնորհիվ ընդմիջման գնացին 2 գնդակի առավելությամբ։ Երկրորդ կեսի մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով․ նախ 48-րդ րոպեին Ֆիրմինյոն դուբլ ձևակերպեց, ապա 51-րդ րոպեին Գլեն Մյուրեյն անվրեպ իրացրեց հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ 87-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն տուգանայինի խորամանկ իրացմամբ վերականգնեց 3 գնդակի առավելությունը, իսկ 2 րոպե անց վերջնական հաշիվը ձևակերպեց Լյուիս Դանկը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 29 միավոր և դեռևս եզրափակում է լավագույն քառյակը։ «Բրայթոնը» մնաց 17 միավորով՝ 11-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Բրայթոն» – «Լիվերպուլ»՝ 1։5
Գոլերը՝ Մյուրեյ 51՛ / 11-մետրանոց – Ջան 30՛, Ֆիրմինո 31՛, 48՛, Կոուտինյո 87՛, Դանկ 89՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում