«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» և կրկնեց ակումբային ռեկորդը (տեսանյութը)

«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» և կրկնեց ակումբային ռեկորդը (տեսանյութը)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։ 29-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Վիլիան Ժոզեն։ 63-րդ րոպեին Ֆիլիպե Լուիսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 30 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը․ Դիեգո Սիմեոնեի թիմին հավասարվելու հնարավորություն ունի գործող չեմպիոն «Ռեալը»։ «Ռեալ Սոսյեդադը» մնաց 19 միավորով 7-րդ տեղում։

Այս հաղթանակի շնորհիվ «Ատլետիկոն» նաև կրկնեց 1940-41թթ․ և 1990-91թթ․ մրցաշրջաններում սահմանած ակումբային ռեկորդը․ Իսպանիայի առաջնությունում մադրիդյան թիմն արդեն 18 անընդմեջ հանդիպում է՝ պարտություն չի կրում։ Ընթացիկ խաղակության 14 խաղում «Ատլետիկոն» 8 հաղթանակ է տոնել և 6 ոչ-ոքի գրանցել։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում