ՊՍԺ-ն առաջին պարտությունը կրեց Ֆրանսիայի առաջնությունում (տեսանյութ)

ՊՍԺ-ն առաջին պարտությունը կրեց Ֆրանսիայի առաջնությունում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմենն» արտագնա խաղում անակնկալ պարտություն կրեց «Ստրասբուրից»: «Ստադ դե լա Մենո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2։1 հաշվով։ 

13-րդ րոպեին Ժոա Դա Կոշտան առաջ մղեց դաշտի տերերին։ Խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, Կիլիան Մբապեն վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլն արձանագրվեց 65-րդ րոպեին․ աչքի ընկավ Ստեֆան Բաոկեն։

Սա «Պարի Սեն Ժերմենի» համար առաջին պարտությունն էր Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում։ Փարիզյան թիմը շարունակում է 41 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ստրասբուրը» 18 միավորով 14-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում