«Ռեալը» չկարողացավ հաղթել «Ատլետիկին» (տեսանյութ)

«Ռեալը» չկարողացավ հաղթել «Ատլետիկին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում չկարողացավ հաղթել Բիլբաոյի «Ատլետիկին»։ «Սան Մամես» մարզադաշտում կայացած հանդիպումն ընթացավ «սերուցքայինների» զգալի առավելությամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։ «Ռեալը» խաղն ավարտեց 10 հոգով․ 86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը։

Այժմ «Ռեալն» ունի 28 միավոր և «Սևիլյայի» հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականները։ Այս թիմերը մրցելու են հաջորդ տուրում, իսկ այժմ 2 միավորով զիջում են «Ատլետիկոյին», 3 միավորով «Վալենսիային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, և 8 միավորով՝ «Բարսելոնային»։ «Ատլետիկն» ունի 14 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում