«Արարատը» վերջին վայրկյաններին պարտվեց «Բանանցին» (տեսագրություն)

«Արարատը»  վերջին վայրկյաններին պարտվեց «Բանանցին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի 2017-18թթ․ առաջնության ձմեռային դադարից առաջ կայացել է 15-րդ տուրի վերջին՝ «Արարատ» – «Բանանց» հանդիպումը։ «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է «Բանանցի» հաղթանակով՝ 3։2։

Առաջին կեսում թիմերը մեկական գոլ են խփել։ Հաշիվը բացվել է 17-րդ րոպեին, երբ «Արարատին» առաջ է մղել Գարիկ Կիրակոսյանը, իսկ խաղակեսի միջնամասում Ռումյան Հովսեփյանը վերականգնել է հավասարությունը։ 70-րդ րոպեին Հովսեփյանը դուբլ է ձևակերպել։ Արդեն ավելացված ժամանակում «Արարատը» Գարիկ Կիրակոսյանի երկրորդ գոլի շնորհիվ վերականգնել է հավասարությունը, սակայն չի կարողացել ձմեռային դադարից առաջ մեկ միավոր վաստակել։ 94-րդ րոպեին «Արարատի» դարպասին նշանակվել է 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրել է Վալմերսոնը։

Այս խաղից հետո «Բանանցը» 22 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Արարատը» 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բարձրագույն խումբ, 15-րդ տուր

«Արարատ» – «Բանանց»՝ 2:3 (1:1)
Գոլերը՝ Գարեգին Կիրակոսյան 17՛, 90+2՛ – Ռումյան Հովսեփյան 32՛, 70՛, Գարսիա Պրայա Վալմերսոն 90+4՛ / 11-մետրանոց

Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում