«Վալենսիան» չօգտվեց «Բարսելոնայի» սայթաքումից (տեսանյութ)

«Վալենսիան» չօգտվեց «Բարսելոնայի» սայթաքումից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Վալենսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Խետաֆեի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ «Կոլիսեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Մարկել Բերգարան։ 25-րդ րոպեից դաշտի տերերը խաղում էին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվել էր Մաուրո Արամբարին։

Այսպիսով, «Վալենսիան» բաց թողեց առաջատար «Բարսելոնային» մոտենալու հնարավորությունը։ Կատալոնացիները, որն այս տուրում ոչ-ոքի էին խաղացել «Սելտայի» հետ, 36 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ «Վալենսիան» մնաց 31 միավորով երկրորդ տեղում։ «Խետաֆեն» այս հաղթանակից հետո ունի 19 միավոր և զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում