Արոնյանը ոչ-ոքի է «պարտադրել» Կարուանային (կատարված քայլեր)

Արոնյանը ոչ-ոքի է «պարտադրել» Կարուանային (կատարված քայլեր)

Լոնդոնում ընթացող շախմատային սուպերմրցաշարում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ ու ոչ-ոքի գրանցել:

ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստը որոշ ժամանակ փորձել է հարձակվողական գործողությունների դիմել, սակայն հայ գրոսմայստերը գտել է խաղը «փակելու» լավագույն միջոցը: 27-31 քայլերի ընթացքում Արոնյանը փղով դիրքը վերահսկող միանման տեղաշարժեր կատարել, ինչը նշանակում էր, որ Կարուանան պետք է ռիսկի դիմի կամ ոչ-ոքիին համաձայնի: Ֆաբիանոն ընտրել է երկրորդ տարբերակը:

Կատարված քայլեր

Ինչպես առաջին տուրում, այնպես էլ երկրորդում` բոլոր պարտիաներում միավորները կիսվել են, այդ թվում շախմատային թագի նախորդ մրցախաղի կրկնությունը` Կարյակին – Կարլսեն մրցախաղը: Այդ տուրերում միայն Արոնյանն է, որ երկու անգամ սևերով է խաղացել:

2-րդ տուրի մյուս արդյունքները.

Վիշվանաթան Անանդ – Մայքլ Ադամս` 0,5:0,5

Սերգեյ Կարյակին – Մագնուս Կարլսեն` 0:5:0,5

Ուեսլի Սո – Յան Նեպոմնիաչնի` 0,5:0,5

Մաքսմի Վաշյե Լագրավ – Հիկարու Նակամուրա` 0,5:0,5

Բոլոր շախմատիստները վաստակել են մեկական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում