Իկարդին` «Ինտերի» պատմության լավագույն ռմբարկուների թվում (թոփ-10)

Իկարդին` «Ինտերի» պատմության լավագույն ռմբարկուների թվում (թոփ-10)

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Կիևոյի» դեմ խաղում (5:0): Արգենտինացու համար դա 94-րդ գնդակն էր «ներաձուրիի» կազմում: Այսպիսով, 24-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվեց միլանյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների լավագույն տասնյակում:

«Ինտերի» պատմության լավագույն ռմբարկուն Ջուզեպե Մեացան է (284 գոլ):

Ներաձուրիի լավագույն ռմբարկուների թոփ-10-ը.

1. Ջուզեպե Մեացա (1927-1940թթ. և 1946-1947թթ.) – 284 գոլ

2. Ալեսանդրո Ալտոբելի (1977-1988թթ.) – 209 գոլ

3. Ռոբերտո Բոնինսենյա (1969-1976թթ.) – 171 գոլ

4. Սանդրո Մացոլա (1961-1977թթ.) – 160

5. Լուիջի Չևենինի (1912-15, 1919-21, 1922-27թթ.) – 158

6. Բենիտո Լորենցի (1947-1958թթ.) – 143 գոլ

7. Իշտվան Նեյերս (1948-1954թթ.) – 133 գոլ

8. Կրիստիան Վիերի (1999-2005թթ.) – 123 գոլ

9. Էրմանո Աեբի (1910-1922թթ) – 106 գոլ

10. Մաուրո Իկարդի (2013թթ.-…) – 94 գոլ

Նշենք, որ արգենտինացին մասնակցել է 161 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում