«Rai Sport». «Ռեալը» պատրաստ է Կրոսին ներգրավել Դիբալայի տրանսֆերում

«Rai Sport». «Ռեալը» պատրաստ է Կրոսին ներգրավել Դիբալայի տրանսֆերում

Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն շարունակում է նոր հարձակվող ձեռք բերելու փորձերը: Իտալական «Rai Sport»-ը տեղեկացնում է, որ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հրավիրել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:

Մադրիդցիները պատրաստ են արգենտինացուն փոխանակել Թոնի Կրոսի հետ և որոշակի գումար վճարել: Ամենայն հավանականությամբ, թուրինցիները կմերժեն այդ առաջարկը: «Ծեր սինյորան» մտադիր է Դիբալային նոր` բարելավված պայմաններով համաձայնագիր առաջարկել, որպեսզի նա չհեռանա Իտալիայից:

Նշվում է, որ «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է նաև «Ինտերի» առաջատար Մաուրո Իկարդիի ծառայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում