Վենգեր. Ես Պոչետինոյի պես շուտ հանձնվող չեմ, կպայքարեմ մինչև վերջ

Վենգեր. Ես Պոչետինոյի պես շուտ հանձնվող չեմ, կպայքարեմ մինչև վերջ

«Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերին հարցրել են, թե արդյո՞ք նա համաձայն է «Տոտենհեմը» գլխավորող Մաուրսիո Պոչետինոյի տեսակետի հետ: Արգենտինացին ասել էր, որ իրենց համար Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարն ավարտված է, որովհետև անհնար կլինի հասնել «Մանչեսթեր Սիթիին»,- գրում է fourfourtwo.com-ը:

«Ես Պոչետինոն չեմ, որ հանձնվեմ: Ես Վենգերն եմ, և այստեղ եմ գտնվում մինչև վերջ պայքարելու համար: Քանի դեռ մաթեմատիկական հնարավորություններ կան, հարկավոր է պայքարել»,- ասել է ֆրանսիացին:

Նշենք, որ ԱՊԼ-ի 15 տուրերից հետո «Տոտենհեմը» «Մանչեսթեր Սիթիին» զիջում է 18 միավորով, իսկ «Արսենալը»` 15:

Հետևեք մեզ նաև Telegram-ում