Մասկերանո. «Բարսելոնայի» հաջողությունների ժամանակաշրջանը մոտենում է ավարտին

Մասկերանո. «Բարսելոնայի» հաջողությունների ժամանակաշրջանը մոտենում է ավարտին

«Բարսելոնայի» պաշտպան Խավյեր Մասկերանոն հայտարարել է, որ կատալոնացիների ներկայիս թիմը շուտով դադարելու է աշխարհում լավագույններից մեկը լինել:

«Վստահ եմ` «Բարսելոնայի» հաջողությունների ժամանակաշրջանը մոտենում է ավարտին: Այո, այն դեռ ավարտված չէ, բայց քիչ ժամանակ է մնում: Նահանջը տեղի է ունենում ցանկացած թոփ-ակումբի հետ, երբ ստիպված է լինում սերնդափոխության անցնել: Հաջողությունները հավերժ չեն տևում: Գիտեմ` երբ կավարտվեն ներկայիս հաջողությունների տարիները, բայց այդ մասին չեմ ասի»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Մասկերանոն պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալ «Բարսելոնայից» և կարիերան շարունակել ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում