Թոփ-5 լիգաների ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստները

Թոփ-5 լիգաների ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստները

Ֆուտբոլի հետազոտությունների «CIES Football Observatory»-ն հաշվարկել է թոփ-5 առաջնություններում հանդես եկող մինչև 21 տարեկան ֆոտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Թարմացված աղյուսակը գլխավորում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն: 18-ամյա ֆուտբոլիստի գինը վերջին երեք ամիսների ընթացքում 133,8 միլիոն եվրոյից բարձրացել է մինչև 182 միլիոն: Ֆրանսիացուց ընդամենը 2 միլիոնով հետ է մնում նախկին առաջատար Դելե Ալին («Տոտենհեմ»):

Տոկոսային առումով ամենամեծ աճը գրանցվել է «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի մոտ` 280 %: Անգլիացու տրանսֆերային արժեքը սեպտեմբերի սկզբին գնահատվում էր 9 միլիոն եվրո, իսկ այժմ` 34,2:

Ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.

1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 182 միլիոն եվրո

2. Դելե Ալի («Տոտենհեմ») – 180

3. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի») – 124

4. Ուսման Դեմբելե («Բարսելոնա») – 120

5. Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 116

6. Գբարիել Ժեզուս («Մնաչեսթեր Սիթի») – 108

7. Տիմո Վերներ («ՌԲ Լեյպցիգ») – 92

8. Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ») – 85

9. Կրիստիան Պուլիշիչ («Բորուսսիա») – 75

10. Դավինսոն Սանչես («Տոտենհեմ») – 66

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում