Արոնյանի մրցակիցը լուրջ առավելություն ուներ, բայց… (կատարված քայլեր)

Արոնյանի մրցակիցը լուրջ առավելություն ուներ, բայց… (կատարված քայլեր)

Անգլիայում ընթացող «London Chess Classic 2017» սուպերմրցաշարում կայացել են երրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Սերգեյ Կարյակինի հետ ու ոչ-ոքի կորզել:

Պարտիայի միջնամասում ռուս շախմատիստի դիրքն ավելի նախընտրելի է դարձել, իսկ 33-րդ քայլից հետո կարող էր լուրջ առավելության վերածվել: Զարմանալիորեն, հենց այդ պահին Կարյակինը համաձայնել է ոչ-ոքիին:

Մրցախաղից հետո աշխարհի փոխչեմպիոնը հայտարարել է, որ չի նկատել փիղ e7 քայլը, որ նրան հաղթական դիրք կտար:

Կատարված քայլեր

Տուրի մյուս պարտիաները կրկին ավարտվել խաղաղ ելքով.

Մայքլ Ադամս – Մաքսիմ Վաշյե Լագրավ` 0,5:0,5

Մագնուս Կարլսեն – Վիշվանաթան Անանդ` 0,5:0,5

Հիկարու Նակամուրա – Ուեսլի Սո` 0,5:0,5

Յան Նեպոմնյաշչի – Ֆաբիանո Կարուանա` 0,5:0,5

Բոլոր գրոսմայստերները վաստակել են 1,5-ական միավոր: Մյուս տուրում Արոնյանը սևերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում