Ազարը նոր առաջարկ է ստացել «Չելսիից», բայց ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Ազարը նոր առաջարկ է ստացել «Չելսիից», բայց ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի շտապում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

«The Times»-ը հայտնում է, որ լոնդոնցիները նոր համաձայնագիր են առաջարկել բելգիացուն, ըստ որի նա կդառնա «թոշակառունների» պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Աշխատավարձը շաբաթական կազմելու է 300 հազար ֆունտ:

Այնուամենայնիվ, Ազարը որոշել է բանակցությունները հետաձգել մինչև 2018 թվականի ամառը: Նա հույս ունի առաջարկ ստանալ Մադրիդի «Ռեալից»: 26-ամյա ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ երազում է խաղալ «սերուցքայինների» կազմում:

Էդենի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում