Կոնտե. Ինքնավստահության համար ճիշտ կլինի առաջին տեղը գրավել

Կոնտե. Ինքնավստահության համար ճիշտ կլինի առաջին տեղը գրավել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպման, ինչպես նաև փլեյ-օֆֆում հնարավոր մրցակիցների մասին:

«Սա կարևոր խաղ է, որովհետև «Ատլետիկոն» այն թիմն է, որը վերջին տարիներին այս մրցաշարում ահեղ ուժ է եղել: Այժմ նրանք ռիսկի են դիմում դուրս մնալ խմբային փուլից: Մեզ հարկավոր է լավ խաղ անցկացնել, ամրապնդել մեր վստահությունը և առաջին տեղը գրավել:

Առաջին տեղը զբաղեցնելով՝ կարող ենք հանդիպել «Ռեալին», «Բավարիային» կամ «Յուվենտուսին»: Փաստորեն, առաջին կամ երկրորդ տեղը գրավելուց շատ բան չի փոխվում: Առաջնային է դառնում փլեյ-օֆֆ մտնելը, բայց մեր նախնական նպատակների ու ինքնավստահության համար ճիշտ կլինի հաղթել ու առաջին տեղը գրավել»,- իտալացու խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում