Հոկեյի հայկական թիմը փոխանակվել է հաղթանակներով

Հոկեյի հայկական թիմը փոխանակվել է հաղթանակներով

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում երկու հանդիպում անցկացրեց այդ երկրի մինչև 18 տարեկանների հավաքականի հետ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ հոկեյիստներն հերթական անգամ մրցակիցների հետ փոխանակվել են հաղթանակներով: Հյուրընկալվելիս «Արարատն» առաջին խաղի լրացուցիչ ժամանակում զիջել է 4:5 հաշվով, պատասխան խաղում առավելության հասել` 3:0:

24 խաղից հետո «Արարատը» 43 միավորով 14 թիմերի մեջ 7-րդն է:

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի «Խիմիկ-2»-ի հետ՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում