Մեսսին մերժել է «Մանչեսթեր Սիթիի» խելահեղ առաջարկը

Մեսսին մերժել է «Մանչեսթեր Սիթիի» խելահեղ առաջարկը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող էր հայտնվել «Մանչեսթեր Սիթիում», եթե ընդուներ անգլիացիների գրավիչ առաջարկը:

«Marca»-ն տեղեկացնում է, որ անգլիացիները կապ են հաստատել 30-ամյա ֆուտբոլիստի հետ ու պատրաստակամություն հայտնել նրան 100 միլիոն եվրո վճարելու, եթե Լիոնելը նոր պայմանագիր չստորագրի «բլաուգրանայի» հետ և ամռանն ազատ գործակալի կարգավիճակով միանա «քաղաքայիններին»: Բացի այդ, ԱՊԼ-ի առաջատարն արգենինացուն տարեկան 50 միլիոն եվրոյի աշխատավարձ է խոստացել:

Այնուամենայնիվ, Մեսսին մերժել է «Մանչեսթեր Սիթիին» ու նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ: Ըստ նոր համաձայնագրի` նրա տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) աշխատավարձը կազմում է 30 միլիոն եվրո, իսկ պարգևավճարների հետ միասին հասնում է 43 միլիոնի:

Հարձակվողի նախորդ պայմանագրի ժամկետը սպառվում էր 2018 թվականի հուլիսին, իսկ նորը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում