Կրկին ծանր վնասվածք «Բորուսսիայում»

Կրկին ծանր վնասվածք «Բորուսսիայում»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մաքսիմիլիան Ֆիլիպը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել:

Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Բայերի» դեմ խաղում (1:1) ծնկի ծանր վնասվածք է ստացել: Գերմանացու ապաքինման համար պահանջվելու է մի քանի ամիս:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության 11 խաղում Ֆիլիպը 6 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում