USD
EUR
RUB

ՉԼ․ «Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին, բայց ոչ անհրաժեշտ հաշվով (տեսանյութ)

 

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ արդեն հայտնի էր, որ B խմբից պայքարը շարունակելու են «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան»։ Վերջին տուրի միակ ինտրիգը խմբի առաջին հորիզոնականն էր․ մյունխենյան թիմն առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է սեփական հարկի տակ 4 գնդակի տարբերությամբ առավելության հասներ, քանի որ թիմերի առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 3։0 հաշվով։

Յուպ Հայնկեսի սաներին հաջողվեց հաղթել, բայց ոչ անհրաժեշտ հաշվով՝ 3։1։ Առաջին կեսից հետո Ռոբերտ Լևանդովսկու և Կորենտին Տոլիսոյի գոլերի շնորհիվ մյունխենցիները հաղթում էին 2։0 հաշվով։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Կիլիան Մբապեն խփեց հյուրերի համար կարևոր գնդակը, իսկ մնացած ժամանակահատվածում «Բավարիան» կարողացավ միայն երրորդ գոլը խփելը․ դուբլ ձևակերպեց Տոլիսոն։

Խմբի մյուս խաղում «Անդերլեխտը» Յոզո Շիմունովիչի ինքնագոլի արդյունքում նվազագույն հաշվով հաղթեց «Սելտիկին»։ Այս պարտությունը «Սելտիկին» չխանգարեց խմբում զբաղեցնել երրորդ հորիզոնականը և պայքարը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում շարունակելու հնարավորություն ստանալ։

Այսպիսով, B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ վերջնական տեսքը․

  1. «Պարի Սեն Ժերմեն» - 15 միավոր
  2. «Բավարիա» - 15
  3. «Սելտիկ» - 3
  4. «Անդերլեխտ» - 3

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
B խումբ

«Բավարիա» - «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1
Գոլերը՝ Լևանդովսկի 8՛, Տոլիսոն 37՛, 69՛ - Մբապե 50՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Սելտիկ» - «Անդերլեխտ»՝ 0։1
Գոլը՝ Շիմունովիչ 67՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Լրահոս
Նեյմարը` Լիգա 1-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստ. նա 3 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ (Տեսանյութ) Ժիրուն կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն Լուկակուն հետաքրքիր ցուցանիշ է գրանցել Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում Վարչապետը Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրեց 5-ական միլիոն դրամով Մարզիկի ձգտած միակ բարձունքն օլիմպիական ոսկին է. ամեն ինչ արվում է դրա համար. Գոռ Մինասյան Ռոնալդուն գիշատիչ հարձակվող է. Մեսսի Ո՞ր տեղում է Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լիվերպուլը հետաքրքրված է Վերդերի ֆուտբոլիստով Ռոդրին` ԱՊԼ-ի ռեկորդների հեղինակ Հայտնի է՝ որ ըմբիշները կմասնակցեն Բուդապեշտում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին Ռոնալդու. Մբապեն ֆուտբոլի ապագան է Էդգար Մանուչարյանը միացել է Ալաշկերտին Մխիթարյանը պատրաստ է Գենկի դեմ հանդիպմանը. Ռոման շարունակում է մարզումները Շիրակի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Իռլանդիայում Պաշտոնական․ Ուկրաինացի ֆուտբոլիստը տեղափոխվեց երևանյան ակումբ Բավարիայի կիսապաշտպանը ` Յուվենտուսի դիտակետում Բորուսիա Դ․-ՊՍԺ հանդիպման բոլոր գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ) ՉԼ. Սաուլի միակ գոլի շնորհիվ Աթլետիկոն հաղթեց Լիվերպուլին Նեյմարը մեղադրել է ՊՍԺ-ի բժիշկներին և ակումբի ներկայացուցիչներին «Լոս Անջելես Գելաքսին» դիտարկում է Մեսսիին ձեռք բերելու տարբերակը Նախապատրաստվելով հաջորդ խաղին. Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել «Միլանը» 9-րդ անգամ անընդմեջ չի պարտվել Վրդովված եմ, որ Բարսայի ներկայիս ղեկավարությունը կիրառում է մաֆիային բնորոշ պրակտիկա․ Ժոան Լապորտա Իտալիայում գլխավոր մարզիչը հարվածել է իր ֆուտբոլիստին փոխարինելուց հետո ու հեռացվել Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստամբուլում կայացած մրցաշարում «Այնպես չէ, որ խորթ թիմ է». Ուրարտուն նոր համալրում ունի Բարսելոնան դժվարին հաղթանակ տարավ Խետաֆեի նկատմամբ (տեսանյութ) Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց Բիլեյչուկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Soccerex․ Ամենամեծ ֆինանսական ներուժ ունեցող ակումբները Կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ, նրան բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն եմ համարում. Ռակիտիչ Զվարթնոցում դիմավորել են ԵԱ-ի չեմպիոն Գևորգ Ղարիբյանին, բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանին ու Կարապետ Չալյանին (ֆոտոշարք) Գանձասար-Կապանը դարպասապահների նոր մարզիչ ունի Տուխելը չի բացառել, որ Նեյմարը կարող է բաց թողնել Բորուսիայի դեմ խաղը Ի՞նչ անել, երբ Զիդանը հարվածել է ձեր մեքենային … իհարկե, սելֆի (լուսանկար) Լիվերպուլը միացավ Սանչոյի համար պայքարին Իտալիայի գավաթ․ Նապոլին Ֆաբիան Ռուիսի գոլի շնորհիվ հաղթեց Ինտերին (տեսանյութ) Եթե մենք չհաղթահարենք Ռեալի արգելքը, ինձ կարող են հեռացնել. Գվարդիոլա Ռազմիկ Գրիգորյանը` «Դիլիջան» ՖԱ-ի գլխավոր մարզիչ
website by Sargssyan