Անանդ – Արոնյան պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Անանդ – Արոնյան պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

Լոնդոնում անցկացվող շախմատային սուպերմրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հավասար պայքարով անցած մրցախաղի 31-րդ քայլում շախմատիստները ոչ-ոքի են կնքել: Հատկանշական է, որ հենց հաջորդ քայլով Լևոնը զինվորի առավելություն էր ստանալու, սակայն որոշել է` այն հաղթանակ չի ապահովի:

Կատարված քայլեր

Չորրորդ տուրում վերջապես հաղթանակ է գրանցվել: Ֆաբիանո Կարուանան սևերով պարտության է մատնել աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին: Ռուս գրոսմայստերը մի քանի տարօրինակ սխալներ է թույլ տվել, որոնց արդյունքում պատժվել է:
Մնացած երեք պարտիաներում կրկին միավորները կիսվել են.

Հիկարու Նակամուրա – Յան Նեպոմնիաշչի` 0,5 – 0,5

Ուեսլի Սո – Մայքլ Ադամս` 0,5 – 0,5

Մաքսիմ Վաշյե Լագրավ – Մագնուս Կարլսեն` 0,5 – 0,5

Այսպիսով, Կարուանան 2,5 միավորով դարձավ միանձնյա առաջատար: Ութ գրոսմայստերներ, որոնց թվում է նաև Արոնյանը, վաստակել են 2-ական միավոր, իսկ Կարյակինը եզրափակում է մրցաշարային աղյուսակը (1,5):

Հետևեք մեզ նաև Telegram-ում