Էմերի. Չպետք է պարտվեինք «Բավարիային»
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Չմեպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայի» դեմ արտագնա խաղը (1:3): Չնայած պարտությանը` փարիզցիները կարողացել են խմբում առաջին տեղը գրավել:
«Մեզ համար կարևորը խմբում առաջին տեղը գրավելն էր: Եթե ամփոփենք խմբային փուլում մեր ելույթները, պետք է շատ գոհ լինենք: Իհարկե, «Բավարիայի» դեմ դժվար էր, բայց օգտակար փորձ էր: Փլեյ-օֆֆում կարող ենք կրկին հանդիպել այդ թիմին, որը մեզ հետ միասին պայքարելու է չեմպիոնության համար:
Դժգոհ եմ այս մրցավեճի արդյունքից, որովհետև չպետք է պարտվեինք: Բավականաչափ գոլային պահեր ունեինք, օրինակ` Նեյմարի հարվածը: Շատ անհանգստացած չէի, նույնիսկ առաջին կեսից հետո վստահ էի մեր ուժերին: ՊՍԺ-ն ճիշտ ուղղությամբ է շարժվում: Բացթողումներն ընդամենը մի քանի մանրուքներում էին»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում