«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլերի ռեկորդ է սահմանել
06/12/2017 13:26
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սպորտինգին» (2:0) ու դարձել D խմբի միանձնյա հաղթող:
Կատալոնացիները 18 հնարավորից վաստակել են 14 միավոր: Երկրորդ տեղը գրավել է «Յուվենտուսը» (11):
Այսպիսով, «Բարսելոնան» 11-րդ անգամ անընդմեջ դարձավ իր խմբի հաղթողը, ինչը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդն է: Վերջին անգամ «բլաուգրանան» Չեմպիոնների լիգայի խմբում առաջին տեղը չի գրավել 2006-2007թթ. խաղարկությունում: Այդ ժամանակ Ֆրանկ Ռայկարդի գլխավորած թիմը փլեյ-օֆֆ է դուրս եկել երկրորդ հորիզոնականից` առաջինը զիջելով «Չելսիին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում