Հայնկես. ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակն ապացույց էր

Հայնկես. ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակն ապացույց էր

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ամփոփել է «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տոնած հաղթանակը (3:1):

«Այս խաղն ապացուցեց, որ մեր թիմը շարունակում է ավելացնել և վստահություն ձեռք բերել: Ուրախ եմ կրկին տեսնել Ֆրանկ Ռիբերիին, նա լավ ներգրավեց խաղին: Լավ տեսք ուներ նաև Դավիդ Ալաբան, ով դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:

Շարունակում է առաջընթաց գրանցել Կինգսլի Կոմանը, և դա մարզումների ժամանակ քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նույնը կարելի է ասել նաև Տոլիսոյի մասին: 

Մեր դարպասապահ Սվեն Ուլրայխը հիանալի էր հետ մղում ՊՍԺ-ի գրոհները»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մյունխենցիները ֆրանսիացիների հետ հավասար միավոր են վաստակել, սակայն փլեյ-օֆֆ են դուրս եկել երկրորդ տեղից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում