ՉԼ-ում 10 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստները

ՉԼ-ում 10 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստները

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բավարիայի» դեմ արտագնա խաղում (1:3): Այդ գնդակի շնորհիվ ֆրանսիացին դարձել է Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում 10 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը,- գրում է «Opta»-ն։

Կիլիանը 18 տարեկան ու 11 ամսական է: Նման ցուցանիշի հասնելու համար նրան պահանջվել է ընդամենը 15 խաղ: Նա այդ 10 գոլերից 6-ը խփել է «Մոնակոյի» կազմում:

ՉԼ-ում 10 գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողները.

1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 18 տարեկան 11 ամսական

2. Կարիմ Բենզեմա («Լիոն») – 20 տ. 10 ա.

3. Խավյեր Սավիոլա («Բարսելոնա») – 21 տ. 3 ա

4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 21 տ. 3. 7 օր.

5. Ռաուլ Գոնսալես («Ռեալ») – 21 տ. 3 ա. 24 օր.

6. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») – 22 տ. 0 ա.

Թիմերի անունները` 10-րդ գոլը խփելու պահին

Հետևեք մեզ նաև Telegram-ում